Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արա Բաբլոյան. Վստահեցնում եմ` աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր հանրապետության շահերից

Արա Բաբլոյան. Վստահեցնում եմ` աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր հանրապետության շահերից
18.05.2017 | 14:55

Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր հանրապետության շահերից՝ Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Արա Բաբլոյանը:

«Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար: Շատ լավ եմ գիտակցում և համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման անցնելու քաղաքական որոշման ու դրա իրագործման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ոչ միայն կառավարման համակարգի ճիշտ ընտրությամբ, այլև` յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, տքնաջան ու հետևողական աշխատանքով»,- ասաց Արա Բաբլոյանը` շարունակելով.
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչպես գիտենք, պատկանում է ժողովրդին, որն էլ իր քվեով ձևավորեց այս ԱԺ-ն: Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր քայլերս բխելու են մեր հանրապետության շահերից»:


Արա Բաբլոյանը նշեց, որ խորհրդարանական այս ընտրությունները մնացած բոլորից տարբերվեցին բարձր կազմակերպվածությամբ, խախտումների հնարավոր նվազեցմամբ ու կեղծիքների բացակայությամբ: «Այս ամենին մեզ հաջողվեց հասնել միասնական աշխատանքի արդյունքում»,- ասաց նա` ընդգծելով, որ իր համար պետության հզորացման երեք հիմնարար բաղադրիչներ կան` անվտանգություն, առողջություն և կրթվածություն: «Մենք պարտավոր ենք իրագործել դրանք»,- ասաց Արա Բաբլոյանը:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ